Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Որտեղից կգա բումերանգը

Հայաստանի քաղաքական դաշտում որոշակի վակուումային վիճակ է առաջացել «Բարգավաճ Հայաստան»-ի «չեզոքացումից» հետո: Այս վիճակն առավելապես պայմանավորված է նրանով, որ «Բարգավաճ Հայաստան»-ի որոշումը ոչ բոլորին է վերջնականապես պարզ և հստակ: Այսինքն` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշումը ինչ-որ առումով կիսատ է` ոչ բոլորին կամ գրեթե ոչ մեկին պարզ չէ, թե ինչ է անելու «Բարգավաճ Հայաստանը» հետո, ինչ է լինելու այդ կուսակցության հետ, ինչ են ծրագրելու Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը, ինչ դեր է ունենալու Գագիկ Ծառուկյանը հետագայում:

Այս ամենը պարզ չէ, և եթե լրատվական ու փորձագիտական դաշտում սա ենթադրությունների, կանխատեսումների և վերլուծությունների, տարաբնույթ մեկնաբանությունների նյութ է, քաղաքական սուբյեկտները, բնականաբար, չեն կարող այդ ամենով բավարարվել և պետք է թեկուզ այդ ամենի հիման վրա, այնուհանդերձ, գան եզրակացության և կայացնեն հետագա գործողությունների վերաբերյալ որոշումներ, կազմեն ծրագրեր:

Օրինակ` ՀԱԿ-ի դիրքորոշումը նույնպես վկայում է, որ չկան հետագայի մասին պատկերացումներ, առկա է մեծ անորոշություն, թե ինչ կա ԲՀԿ-ի այս որոշման հետևում:

Քաղաքական դաշտում ակնհայտ անորոշություն է, որ խորացել է «Բարգավաճ Հայաստան»-ի որոշմամբ: Եվ սրանում, իհարկե, նաև կա երևի թե ԲՀԿ-ի հաշվարկը, ինչի առանցքը հավանաբար այն է, որ «Բարգավաճ Հայաստան»-ի համար ակնհայտորեն ոչ ցանկալի այս որոշումից հետո գոնե որևէ այլ ուժ հնարավորություն չունենա օգտվելու իրավիճակից և առավելության հասնելու ԲՀԿ-ի հանդեպ:

Եվ այսօր ակնհայտորեն մի վիճակ է, երբ ԲՀԿ-ն կատարել է իր համար խիստ անցանկալի և անհեռանկար մի քայլ, բայց այդ քայլը պարտադրաբար անելուց հետո չկա մի ուժ, որ կարողանա օգտվել իրավիճակից և, այսպես ասած, վերականգնել իր դիրքերը քաղաքական դաշտում, որ յուրացրել է կոալիցիա չմտած ԲՀԿ-ն: Թե ՀՅԴ-ն, թե ՀԱԿ-ը, թե «Ժառանգությունը», թե այլ ուժեր ակնհայտորեն մոլորված վիճակում են:

Այսինքն` «Բարգավաճ Հայաստանն» առժամանակ լքելով դաշտը, գոնե նախագահական ընտրությունների շրջանում և գոնե առերևույթ, իրականում ըստ էության ականապատել է առկա դաշտն ու զրկել բոլորին մանևրի հնարավորությունից:

Չի բացառվում նաև, որ ԲՀԿ-ին այդ հարցում օժանդակել է Սերժ Սարգսյանը` նկատի ունենալով այն, որ Սարգսյանը դեռևս ծրագրեր ունի, որոնցում ԲՀԿ-ին վերապահված է առանցքային դեր: Կամ` Սարգսյանը գտնում է, որ հետագայում էլ առավել դյուրին կլինի պայմանավորվել «Բարգավաճ Հայաստան»-ի, քան որևէ այլ ուժի կամ ուժերի հետ:

Հայաստանի քաղաքական դաշտում ըստ էության չի մնացել այն ուժը, որը կարող է հանգուցալուծել այդ իրավիճակը: Մինչ իրադրությունը սրան բերելը` իշխող համակարգը ամլացրեց քաղաքական դաշտը: Եվ այս իրավիճակը սպառնում է շարունակվել տարիներ, եթե հասարակական-քաղաքական որևէ այլընտրանք չձևավորվի, եթե չլինեն հասարակական-քաղաքական տրանսֆորմացիաներ, որոնք կստիպեն իշխանությանը հաշվի նստել այդ հանգամանքների հետ և առնվազն մտածել այլ հակաքայլերի մասին:

Բանն այն է, որ ներկայումս ստեղծվել է մի վիճակ, երբ իշխանությունը այլևս կարիք չունի հակաքայլերի մասին մտածելու: Թեև սա, իհարկե, կարող է բումերանգի էֆեկտ ունենալ նույն իշխանության համար, բայց պարզ չէ, թե որտեղից կգա այդ բումերանգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում