Չիլիի իշխանությունները Սանտիագոյի մետրոյում տեղի ունեցած պայթյունը համարում են ահաբեկչական գործունեության նշաններ ունեցող` ուղղված անմեղ մարդկանց վնասելուն: Այս մասին գրում է Segunda պարբերականը` վկայակոչելով երկրի կառավարության ներկայացուցիչ Ալվարո Էլիսալդեին:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ է վիրավորվել: Պայթյունը տեղի է ունեցել արագ սննդի ռեստորանում` «Ռազմական դպրոց» կայարանում: Պայթուցիկ սարքավորումը տեղադրված էր աղբարկղում:
Էլիսալդեն նաև հայտնել է, որ առաջիկայում գործի կդրվի Չիլիի հակաահաբեկչական օրենսդրությունը` չհստակեցնելով, թե կոնկրետ ինչպիսի միջոցառումների մասին է խոսքը:









































