Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան շաբաթ հայտարարել է, որ իր ընկեր և գործընկեր Չավեսի առողջական խնդիրները լուրջ բնույթ են կրում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
«Անցած երկուշաբթի ես Չավեսին շատ ուժեղ եմ տեսել (Կուբա այցի ժամանակ), սակայն, անկասկած, խնդիրը լուրջ է, վիրահատությունը բարդ է եղել, սակայն, ինչպես մեզ ասում են՝ հաջող»,- հայտնել է Կորեան: Նա Չավեսին շուտափույթ ապաքինում է մաղթել:
Շաբաթվա սկզբին Հավանայի կլինիկաներից մեկում Չավեսը ենթարկվել էր վիրահատության. հեռացրել էին նրա մոտ կրկին հայտնված չարորակ գոյացությունը:
Շաբաթ Չավեսի ևս մի ընկեր՝ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, նույնպես մտավախություն էր հայտնել Վենեսուելայի առաջնորդի հիվանդության առնչությամբ:








































