Նյու Յորքի Նորաձևության շաբաթը նոր թափ է առնում. սկսնակ դիզայներների ցուցադրություններից հետո իրենց Գարուն-ամառ 2015 սեզոնի հավաքածուներն են սկսել ներկայացնել արդեն համաշխարհային ճանաչում ունեցող դեմքերը, գրում է Spletnik.ru-ն:
Այսպես՝ անցած հանգստյան օրերին Լինքոլն-կենտրոնի սրահներից մեկում նորաձևության հետևորդները կարողացել են գնահատել Վիկտորյա Բեքհեմի ստեղծագործությունները:
Այս անգամ Վիկտորյան շեշտը դրել է միլիթարի ոճի վրա:
Դրանից բացի, Բեքհեմը հանրությունը ներկայացրել է կոշիկի իր առաջին հավաքածուն:
Ի միջիայլոց, Victoria Beckham բրենդի Գարուն-ամառ 2015 հավաքածուի ցուցադրությունը մեծ հաջողությամբ է անցկացվել և արժանացել է քննադատների դրական գնահատականներին:
Վիկտորյային աջակցելու են եկել ամուսինը՝ Դևիդը և որդին՝ Բրուքլինը: Առաջին շարքերում են եղել նաև Աննա Վինտուրը, Սյուզի Մենքեսը և նորաձևության աշխարհի այլ հեղինակավոր դեմքեր։



























































