ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը մեկնաբանել է «Մունդիալ-2018»-ը բոյկոտելու մասին լուրերը.
«Այո, ես լսել եմ, որ ոմանք ցանկանում են բոյկոտել «Մունդիալ-2018»-ի անցկացումը : Սակայն մի բան կնշեմ, որ բոյկոտը երբեք սպորտում ոչ մեկին օգուտ չի տվել:
Մենք նախկինի պես աշխատում ենք Ռուսաստանի հետ: Ես երեք օր առաջ էի Ռուսաստանում ու պարբերաբար նամակներ եմ ստանում աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ»-,ասել է Բլատերը:










































