Հոլիվուդյան օսկարակիր դերասանուհի Գվինեթ Փելթրոուն հուդայականություն է ընդունել: Այս մասին հայտնում են արտասահմանյան մի շարք ԶԼՄ-ներ: Մասնավորապես, նրա որոշման մասին է հայտնում The New York Post-ը:
Անձամբ ո՛չ դերասանուհին, ո՛չ նրա ներկայացուցիչները չեն մեկնաբանել այդ տեղեկությունը:
Փելթրոուն ծնվել է Լոս Անջելեսում: Նրա մայրը մեծացել է գերմանացի քվակերների փենսիլվանյան ընտանիքում, իսկ հայրը՝ ռեժիսոր Բրյուս Փելթրոուն, հայտնի հրեական Պալտրովիչ տոհմից էր:
2005-ին՝ հոր մահից հետո, դերասանուհին սկսեց լրջորեն ուսումնասիրել Կաբալան:









































