Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն մեկնաբանել է Ալբանիայի ընտրանու դեմ հանդիպման արդյունքները` նշելով, որ Քրիշտիանու Ռոնալդուի բացակայությունը բացասական ազդեցություն թողեց թիմի վրա:
«Մրցակիցը պաշտպանվում էր 70-80 րոպե և իրականացրեց իր միակ պահը: Մենք պայքարում էինք և անում հնարավորը:
Առանց Ռոնալդու Պորտուգալիայի հավաքականը բոլորովին այլ տեսք ունի: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Ցավոք, այս խաղում նա մեզ չօգնեց»,- ասել է Պեպեն:






































