Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Նուրչուլար» կրոնական հոսանքի առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի գործունեության հետաքննությունը հնարավորություն է տվել հավաքել փաստաթղթերի անհրաժեշտ քանակ, որը թույլ է տալիս պահանջել նրա արտահանձնումը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
«Եթե տեղի են ունենում Թուրքիայի քաղաքական դաշտի վրա դրսից ազդելու փորձեր, ապա մենք միանշանակ ունենք դրանց կանխման համար փորձեր ձեռնարկելու իրավունք»,-նշել է վարչապետը Կոնյա քաղաքում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ ներկայումս Փենսիլվանիայում բնակվող Գյուլենի և Թուրքիայում իշխանության տապալման անօրինական փորձերի միջև կապն ակնհայտ է: «Ցանկացած դեպքում, մենք կսպասենք Թուրքիայում իրավական գործընթացի ավարտին»,- ասել է նա:











































