Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Ռամին Մեհմանփարաստը ցավակցություն է հայտնել ամերիկյան դպրոցում հինգշաբթի օրը տեղի ունեցած դեպքի զոհերի ընտանիքներին, շաբաթ օրը հաղորդել է IRIB News-ը։
Մեհմանփարաստն ասել է, որ ամերիկյան հասարակությունը մյուս երկրների մարդկանց հետ համատեղ պետք է պայքարի պատերազմների և ահաբեկությունների դեմ։
Նա հավելել է, որ Իրանը դատապարտում է բոլոր անմեղ մարդկանց սպանությունները և տարբերություն չի տեսնում Պաղեստինի, Աֆղանստանի, Իրաքի, Սիրիայի և ԱՄՆ-ի անմեղ զոհերի միջև։











































