Wednesday, 17 06 2026
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ

Մեղադրողը միջնորդել է Շանթ Հարությունյանին 7, Շահեն Հարությունյանին 5 տարի ազատազրկման դատապարտել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալները մեղադրվում են խմբի կազմում որպես զենք գործադրվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար՝ զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:

Ամբաստանյալի աթոռին են Շանթ Հարությունյանը, Արթուր Մարգարյանը, Ալեք Պողոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Ավետիս Ավետիսյանը, Հայկ Հարությունյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Միսակ Առաքելյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Սևակ Մնացականյանը, Շահեն Հարությունյանը, Տիգրան Պետրոսյանը, Վահե Մկրտչյանը, Վարդան Վարդանյանը:

Այսօր դատարանն ունկնդրեց մեղադրող Գևորգյանի ճառը:

Դատախազը նշեց, որ գործով հաստատված են ամբաստանյալներին մեղսագրված արարքները: Ճիշտ է, ամբաստանյալների մեծ մասն իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն բոլորն ընդունել են, որ կատարել են անօրեն արարքներ՝ հարվածել են փայտով, պայթեցրել են պայթուցիկներ: Նրանց մեղքը, ըստ մեղադրողի, հաստատվել է տուժողների, վկաների մի մասի ցուցմունքներով: Այս գործն առանձնահատուկ է նաև նրանով, նշեց մեղադրողը, որ ամբաստանյալների մեղքը հաստատվել է նաև տեսաձայնագրություններով:

Մեղադրողը որպես ամբաստանյալների պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ համարեց նրանց ակտիվ դերը, հանցավոր արարքները հանրության համար վտանգավոր եղանակով կատարելը:

Մեղադրող Գևորգյանը միջնորդեց.

Շանթ Հարությունյանին դատապարտել 7 տարի ազատազրկման:

Արթուր Մարգարյանին դատապարտել 8 տարի ազատազրկման:
Ալեք Պողոսյանին դատապարտել 6 տարի ազատազրկման:

Արմեն Հովհաննիսյանին դատապարտել 4 տարի ազատազրկման:

Ավետիս Ավետիսյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Հայկ Հարությունյանին դատապարտել 6 տարի ազատազրկման:

Լիպարիտ Պետրոսյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Միսակ Առաքելյանին դատապարտել 50 հազար դրամ տուգանքի:

Մկրտիչ Հովհաննիսյանին դատապարտել 5 տարի 6 ամիս ազատազրկման:

Սևակ Մնացականյանին դատապարտել 4 տարի ազատազրկման:

Շահեն Հարությունյանին դատապարտել 5 տարի ազատազրկման:

Տիգրան Պետրոսյանին դատապարտել 4 տարի ազատազրկման:

Վահե Մկրտչյանին դատապարտել 8 տարի 6 ամիս ազատազրկման:

Վարդան Վարդանյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Մեղադրողի միջնորդած խիստ պատիժները ոչ միայն կոնկրետ այս ամբաստանյալներին են վերաբերում, այլև, ըստ էության, նպատակ են հետապնդում վախեցնել քաղաքական ակտիվություն հանդես բերող, ներկա պահին ազատության մեջ գտնվող քաղաքացիների աչքը:

Մեղադրողը որպես ծանրացուցիչ հանգամանք՝ համարյա բոլոր ամբաստանյալների դեպքում նշեց հանցավոր արարքները հանրության համար վտանգավոր եղանակով կատարելը, բայց կարելի է ասել, որ ամբաստանյալների արարքները կատարվել էին ավելի շատ՝ իշխանությունների համար վտանգավոր եղանակով: Նման ակտիվությունը կարող էր վարակիչ լինել, եթե ի դեմս ներկայումս դատվող ամբաստանյալների, օրենքի գործադրմամբ, խիստ վերաբերմունք չդրսևորեն ու ակտիվ քաղաքացիներին տևական ազատազրկման հեռանկարով չստիպեն ավելի վախվորած լինել…

Դատարանը ժամանակ տրամադրեց պաշտպաններին՝ պաշտպանական ճառերին նախապատրաստվելու համար:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում