«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկու ֆուտբոլիստները Թուրինի «Յուվենթուս»-ի նշանառության տակ են:
Forzaitalianfootball-ի տեղեկությունների համաձայն` կիսապաշտպան Խուան Մատայի ծառայություններով հետաքրքրված լինելուց հետո իտալական ակումբը մտադիր է ձեռք բերել կիսապաշտպան Անտոնիո Վալենսիայի իրավունքները:
Նշված ֆուտբոլիստները չեն մտնում «կարմիր սատանաներ»-ի մարզչական շտաբի ծրագրերի մեջ և, հավանաբար, հունվարին կլքեն «Օլդ Թրաֆորդ»-ը: Ֆուտբոլիստների տրանսֆերների դիմաց թուրինցիները պատրաստ են 30 մլն եվրո առաջարկել:
Նշենք, որ թուրինյան ակումբը ցանկանում է ձեռք բերել նաև մանչեսթերյան մյուս ակումբի պաշտպան Մատիա Նաստասիչի իրավունքները:









































