Friday, 05 06 2026
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

«Սա Հայաստան է և վերջ» կամ սա Հայաստանի վերջն է (տեսանյութ)

Հանրապետական կուսակցության համագումարները գրեթե համապետական ընտրությունների նշանակություն ունեցող իրադարձություն են դարձել մեր պետության համար: Վերջին մի քանի տարիներին կուսակցական այդ միջոցառումներին արդեն այնպիսի կարևորություն կամ հանդիսավորություն է հաղորդվում, որ թվում է, թե դրանք ոչ միայն Հայաստանի, այլև ողջ երկրագնդի առանցքն են:

Մեծ կուսակցությունների, այդ թվում` ՀՀԿ համագումարները անցկացվում են Մարզահամերգային համալիրի դահլիճում: Այսօր էլ ՀՀԿ արտահերթ 14-րդ և նախընտրական համագումարի օրը՝ վաղ առավոտից Երևանի փողոցներում այնպիսի տպավորություն էր ստեղծվել` կարծես բոլոր ճանապարհները դեպի այդ «կենտրոն» են տանում: Դա այնքան էլ սխալ տպավորություն չէ, որովհետև ուշադիր լինելու դեպքում զգում ես, որ բոլոր խոշոր, շքեղ և գոլդ համարներով մեքենաները թեքվում էին այդ ուղղությամբ: Իսկ Համալիրի մոտ արդեն մի այլ կարգի շքեղագույն իրավիճակ էր տիրում: Կենտրոնի վերին ու ստորին հարթակներում կանգնող այդ մեքենաներից դուրս էին հորդում խնամված, թանկարժեք մուշտակներով, կոստյումներով ու զարդերով պճնված տիկնայք ու պարոնայք, ովքեր ներկայացնում են Հայաստանի կառավարման գրեթե ողջ համակարգը՝ նախարարներ ու մարզպետներ, պատգամավորներ ու վարչության պետեր, տնօրեններ ու զանազան հիմնարկների նախագահներ: Ընդ որում` այդ մեքենաների գերակշիռ մասը ծառայողական էին:

ՀՀԿ համագումարն իրավամբ մեկ այլ Հայաստան էր, որը գրեթե կապ չունի իրական Հայաստանի հետ: Մեքենաների, հագուստի ու զարդեղենի այդ ողջ ճոխությանը նայելիս հասկանալի է դառնում, թե ինչու մեր պետական բյուջեն չի կարողանում այնքան լցվել, որ նույն ՀՀԿ-ի 5 տարի առաջվա՝ կենսաթոշակների ու աշխատավարձերի կրկնապատկման խոստումը չի կարողանում կատարել: Ու ակամա միտք է առաջանում, որ զարտուղի ճանապարհներով ահա թե ինչի վրա են ծախսվում այդ գումարները: Նշենք նաև, որ այս անգամ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսն է` «Դեպի ապահով Հայաստան», ինչն այսօրվա դրությամբ միանգամայն համադրելի է ՀՀԿ այս վիճակին: Ինչևէ:

Այսօր համագումարը սկսվելուց մեկ-մեկուկես ժամ առաջ ՀՀԿ-ի միջին օղակների պաշտոնյաները եկել և դռանը խմբված սպասում էին իրենց բարձրաստիճաններին: Ավելի ուշ գրեթե իրար հետևից եկան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս իր ժամանելուն այնքան էլ հանդիսավորություն չհաղորդեց, մինչդեռ Հովիկ Աբրահամյանի ժամանելը բավականին հանդիսավոր էր, գրեթե նախագահավայել: Եվ ընդհանրապես, վերջին տարիներին նա իր պաշտոնական շարժուձևին խիստ նախագահական կեցվածք է հաղորդել: Նա պահպանում է նախագահի պաշտոնին վայել գրեթե բոլոր ատրիբուտները: Նրան առջևից և հետևից ուղեկցում են լուսաթարթերով մեքենաներ, որոնք ընթացքում անպայման սուր ազդանշաններ են արձակում` շրջակայքին ավետելով, որ անցնողը կամ ժամանողը բարձրաստիճան է: Նրա մեքենայի դուռն անպայման պետք է թիկնապահը վազի ու բացի: Իջնելիս էլ իրենից ցածր օղակներում գտնվող պաշտոնյանները, հատկապես իր ազդեցության տակ գտնվող պատգամավորները, պետք իրար հերթ չտալով՝ սեղմեն նրա ձեռքը, շրջապատեն նրան ու այդպես շարունակ:

Իսկ երբ ժամանեց Սերժ Սարգսյանը, ՀՀԿ ԳՄ անդամները շարք կանգնած՝ դիմավորեցին նրան: Երբ նախագահն իջավ մեքենայից, Հովիկ Աբրահամյանը արագ առանձնացավ շարքից ու ձեռքով բարևեց նախագահին: Հետո Սերժ Սարգսյանը հերթով բարևեց բոլորին: Իսկ այդ արարողությունից հետո, երբ բոլորը ներս էին մտնում, ԱԺ նախագահը հայտնվել էր վարչապետի կողքին: Նա իրեն չկորցրեց, արանքներով ճեղքեց նախագահին շրջապատած ԳՄ կուռ անդամներին ու արագ հայտնվեց Սերժ Սարգսյանի կողքին: Եվ երբ այդ շքախումբը նախասրահ էր մտնում, Հովիկ Աբրահամյանն արդեն Սերժ Սարգսյանի կողքին հարմարված ու հպարտորեն առաջ էր սլանում:

Ահա թե ինչպիսի նրբություններ է սիրում ԱԺ նախագահը: Եվ հանրապետականներն այս պարագայում նույնիսկ լրագրողների հետ զրույցներում չեն էլ թաքցնում իրենց տպավորությունները, որ Արգամիչը վարչապետի պաշտոնին ձգտելուց հետո այժմ ձգտում է նախագահի պաշտոնին: Հենց դրա համար էլ իր շարժուձևին հաղորդել է նախագահին վայել նուրբ մանրամասներ: Ի դեպ, ժամանակին մամուլում հրապարակում կար, թե Հովիկ Աբրահամյանն ԱԺ աշխատողներին ստիպում է իրեն դիմել «պարոն նախագահ» դիմելաձևով: Սա իմիջիայլոց:

Արդեն հայտնի է, որ ՀՀԿ համագումարին, ինչպես միշտ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ողջույնի խոսքն էր հաղորդում Единая Россия կուսակցության ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը: ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսն արդեն սովորություն է դարձրել ՀՀԿ համագումարներին իր ողջույնի տեսաձայնագրությունն ուղարկել: Հրավիրված էր ու ելույթ ունեցավ նաև Չինաստանի Կոմկուսի ներկայացուցիչ Նայչենը: Իսկ ՀՀԿ-ի մոտ մեկ տասնյակ պատվիրակները` ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և պատգամավոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ, պատվեցին իրենց նախագահին ու գովաբանեցին կուսակցության գործունեությունը:

Սերժ Սարգսյանի ելույթը ինչպես նախընտրական-ծրագրային էր, այդպես էլ հաշվետու էր: Ասաց, որ իրենց աշխատանքի շնորհիվ Հայաստանը դարձել է մարդու համար հարմարավետ ու հուսալի երկիր: Որ իշխանությունները կարողացել են թեթևացնել փոքր ու միջին ձեռնարկությունների հարկային բեռը, հազարավոր աշխատատեղեր փրկել, մեղմել ճգնաժամի ազդեցությունը, անխափան պահել ֆինանսական համակարգը: «Կարողացանք անել այն, ինչ չկարողացան մեզնից անհամեմատ հզոր պետությունները»,- հայտարարեց նա:

Ապագայի համար էլ ընդգծեց, թե «պետք է նոր հայ ձևավորվի, որը հարգում է օրենքները՝ հաստատ իմանալով, որ իրեն հարգում են»: Ապա ավելացրեց. «Ոչ ոքի իրավունք չի տրված հուսահատեցնել Հայաստանի քաղաքացուն»: Կամ՝ «Այդ ընթացքում ես թույլ չեմ տա որևէ արարք, որի համար դուք կարող եք ամաչել»:

Համագումարից հետո ՀՀԿ պաշտոնյաներն արդեն պայմանավորվում էին հանդիպել «Օջախ» ռեստորանում: Հետո պարզվեց, որ կուսակցության տարածքային կառույցների ակտիվներն ու պաշտոնյաներն առանձին-առանձին տարբեր ռեստորաններում նշելու են իրենց թեկնածուի առաջադրման արարողությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում