Tuesday, 16 06 2026
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով

Նախագահական ընտրություններում Բալասանյանն իր շնորհակալությունը կհայտնի իր վերադասին՝ Սերժ Սարգսյանին

ԲՀԿ հայտարարությունը թույլ է տալիս ենթադրել, որ գալիք նախագահական ընտրություններում Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում ԲՀԿ կառույցները որևէ թեկնածուի չեն սատարելու: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններում իշխող վերնախավը պաշտպանեց ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությունը, այնուհետև դեկտեմբերի 2-ին ԱԺ լրացուցիչ ընտրություններում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ԲՀԿ ընտրատեղամասային կառույցի անունից իր աջակցությունը հայտնեց քաղաքի թիվ 35 ընտրատեղամասում առաջադրված պատգամավորության թեկնածու, հանրապետական Արման Սահակյանին, հարց է առաջանում, թե գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ Գյումրիի կառույցը ի՞նչ մոտեցումներ կորդեգրի՝ կսատարի՞ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, թե՞ կմնա սեփական կուսակցության հայտարարությանը հավատարիմ:

«Առաջին լրատվական»-ն այս հարցի շուրջ զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ, ով նշեց, որ Շիրակի մարզի ԲՀԿ կառույցներում ընդգրկված են մարդիկ, ովքեր ունեն իրենց շահերն ու սեփական տեսակետները տարբեր հարցերի վերաբերյալ, այսինքն՝ասել, որ Շիրակի մարզի ԲՀԿ կառույցների դիրքորոշումներում տարբերություն չկա, սխալ է: Ըստ քաղաքագետի՝ ԲՀԿ-ն այն կուսակցություններից է, որտեղ անձնական շահերը շատերի համար ավելի վեր են դասվում, քան՝կուսակցական: Գագիկ Համբարյանի համոզմամբ՝Գյումրին հետ չի մնա նախագահական ընտրությունների թոհուբոհից, և բոլոր ընտրություններում էլ կարևոր դերակատարություն ունեցող քաղաք կմնա, ինչպես եղել է՝ սկսած 1991 թվականից,վերջացրած վերջին ԱԺ ընտրություններով:

«Պետք չէ մոռանալ, որ ԲՀԿ-ն հենց Գյումրիում ապահովեց իր բավական մեծ քանակությամբ ձայները՝ ԱԺ ներթափանցելու համար»,- նկատեց նա:

Անդրադառնալով նախագահական ընտրություններին՝ քաղաքագետը կանխատեսեց, որԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձայները կբաշխվեն դաշտում գործողթեկնածուների միջև: Գագիկ Համբարյանի համոզմամբ՝ ձայներ կանցնեն, թե՛Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանին, թե՛ «Ժառանգության» թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, թե՛ ՀԱԿ-ից որևէ թեկնածուի, եթե նա «պոպուլյար» լինի:

«Հանրապետական թեկնածուի օգտին կքվեարկի ԲՀԿ-ի այն ընտրազանգվածը, որը,լինելով ԲՀԿ անդամ, միշտ կողմ է եղել իշխանության նկատմամբ ԲՀԿ լոյալ քաղաքականությանը։«Ժառանգության» և ՀԱԿ-ի թեկնածուներին ձայներ կտան ԲՀԿ այն անդամները, ովքեր միշտ կողմ են եղել, որ ԲՀԿ-ն Հանրապետական կուսակցությունից անկախ քաղաքականություն վարի»,- ասաց քաղաքագետը:

Սակայն, նրա կարծիքով, ինչպես դեկտեմբերի 2-ին Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում քաղաքապետ Սամվել Բալասանյանը սեփական նախաձեռնությամբ հանդես եկավ, այնպես էլ կլինի գալիք նախագահական ընտրությունների ժամանակ:

«Պարոն Բալասանյանի կողմից հանրապետական թեկնածուին պաշտպանելը մի փոքրիկ շնորհակալություն էր գործող իշխանություններին այն բանի համար, որ քաղաքապետի ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը Գյումրին «նվիրեց» ԲՀԿ-ին, մասնավորապես՝ Սամվել Բալասանյանին: Լինելով գործող նախագահի նախընտրած թեկնածուն և հաղթելով ՏԻՄ ընտրություններում՝ Սերժ Սարգսյանի նախընտրած թեկնածուն ամեն ինչ պետք է անի, որպեսզի իր վերադասը՝ հանրապետության նախագահը, վերընտրվի նախագահ: Այստեղ խնդիրը հետևյալում է,որ այդ գործընթացը կարվի ո՛չ պաշտոնապես, ո՛չ բացահայտ»,- մեկնաբանեց Գագիկ Համբարյանը՝ հավելելով, որ Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմնակիցները, իր կողմից աշխատանքի ընդունված ԲՀԿ-ականները, որոնք ունեն տարբեր կարծիքներ, կներքաշվեն ՀՀ նախագահի թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում ոչ պաշտոնապես պաշտպանելու գործընթացի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում