Saturday, 20 06 2026
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը

Էրեբունու դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նկատմամբ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում կաշառք ստանալու մեղադրանքով: Քրեական գործի հարուցումից հետո անգամ նրա օգնականն է կալանավորվել, սակայն Վերաքննիչ դատարանը բեկանել է կալանքի որոշումը և կայացրել ստորագրությամբ չհեռանալու մասին որոշում: Իսկ ամեն ինչ սկսվել է նրանից, որ մի քրեական գործի շրջանակներում կայացրած մեղադրական դատավճռից հետո ամբաստանյալը դատարանում հայտարարել է, թե «քո ուզած 2 հազար դոլարը չտվեցի, դրա համար ես նման դատավճիռ կայացնում»: Այդ հայտարարությունից հետո մեղադրանքը պաշտպանող դատախազը տեղում արձանագրություն է կազմել և նյութերն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, որտեղ էլ այս պահին նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գրիգորյանի որդին՝ Արման Գրիգորյանը, ևս հայտնվեց մի սկանդալային պատմության կենտրոնում: Նա մեղադրվում էր 32-ամյա մի կնոջ՝ Մարիամ Մանուկյանին բռնաբարելու և նրա վզից ոսկյա շղթան գողանալու մեջ: Մի քանի ամիս տևած նախաքննությունից հետո գործը գլխիվայր շրջվեց: Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը հանվեց, փոխարենը Մարիամ Մանուկյանին սուտ մատնության համար մեղադրանք առաջադրվեց: Գործն ուղարկվեց Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և վերջնական հանգուցալուծվեց: Ըստ դատավճռի` Մարիամը քննչական բաժնում ասել է, թե իր հաղորդումը չի համապատասխանում իրականությանը, որից հետո անկեղծորեն զղջացել է: Արագացված դատաքննությամբ հուլիսի 31-ին դատարանը Մարիամին մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ՙՀանցագործության մասին սուտ մատնություն) և որպես պատիժ սահմանեց ազատազրկում` 6 ամիս ժամկետով:

Նշենք, որ Արման Գրիգորյանը, որը նաև Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ՔԿԱԳ վարչության (ԶԱԳՍ) պետ Մարիամ Մինասյանի որդին է, անցած տարի էլ նա իրենց ընտանիքին պատկանող «Իմպերիա» ռեստորանային համալիրում վիճաբանություն և ծեծկռտուք էր սարքել, որի ժամանակ անգամ կրակոցներ էին հնչել:

Փաստորեն, Գրիգորյանների ընտանիքը բավական ոչ նախանձելի վիճակում է հայտնվել: Տղան ազատվեց քրեական պատասխանատվությունից, հիմա էլ հայրն է հայտնվել նույն կարգավիճակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում