Իսպանիայի Պրիմերայի 16-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնա»-ի դեմ կայանալիք խաղից առաջ «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է իր թիմի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի մասին:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտարարվել է, որ մադրիդյան ակումբի առաջատարը կարող է բաց թողնել այս կարևորագույն հանդիպումը` մկանային վնասվածքի պատճառով: Կոլումբիացի ռմբարկուն այնուամենայնիվ, կօգնի իր թիմին Բարսելոնայում:
«Բարսելոնայում ցանկանում եմ տեսնել Ֆալկաոյի լավագույն տարբերակը: Սակայն մենք պետք է օգնենք, աջակցենք և նրա համար անենք հնարավոր ամեն բան»,- հայտարարել է արգենտինացի մասնագետը:








































