Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ցանկություն է հայտնել արագացնել ՆԱՏՕ-ի կողմից բազաների և ստրատեգիական օբյեկտների հսկողությունը աֆղանական ուժային կառույցներին հանձնելու գործընթացը:
Արտերկրյա դիվանագետների հետ կոնֆերանսի ժամանակ, Քարզայը հայտարարել է, որ արդեն հաջորդ տարի, մինչև ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերումը 2014թ., ցանկանում է գյուղերը, քաղաքները, փողոցները տեսնել աֆղանական ուժային կառույցների հսկողության ներքո:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը վստահություն էր հայտնել, որ աֆղանական ուժերը կարող են պատասխանատվություն ստանձնել երկրում տիրող իրավիճակի համար:











































