«Բարսելոնա»-ն և թիմի հարձակվող Մեսսին մոտ են արգենտինացի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի վերջնական երկարաձգմանը:
Իսպանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` համաշխարհային ֆուտբոլի աստղի նոր պայմանագրի ժամկետը կլինի մինչև 2018 թվականը, քանի որ Մեսսիի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2016 թվականը:
Ակնկալվում է, որ կատալոնական ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը և ֆուտբոլիստի հայրը` Խորխե Մեսսին, հանդիպման ընթացքում կկարգավորեն ֆուտբոլիստի նոր պայմանագրի վերջին մանրամասները:
Հիշեցնենք, որ 2018 թվականին Մեսսին կդառնա 31 տարեկան, և չի կարելի բացառել, որ արգենտինացին կավարտի կարիերան հենց որպես «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ:







































