Ստամբուլում կառուցվող շենքի վերելակի անսարքության պատճառով մահացել են 10 աշխատողներ: Այս մասին հաղորդում է Hurriyet թերթը:
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը մոտ 19:45-ին՝ Շիշլի թաղամասի Torunlar կենտրոնի շինարարական հրապարակում: Վերելակում են եղել հերթափոխի ավարտից հետո տուն գնացող բանվորները: Վերելակը 32-րդ հարկից ընկել է 1-ին հարկ:
Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն լրագրողներին հայտնել է, որ կարգավորող ընկերության 8 աշխատակիցներ ձերբակալվել են: Նշվում է նաև, որ բանվորների աշխատանքային ժամը պաշտոնապես ավարտվում էր ժամը 19:00-ին, ինչը նշանակում է, որ դեպքը աշխատանքային ժամին տեղի չի ունեցել:









































