Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը գովեստի խոսքեր է հղել թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասի հասցեին: Պերեսը հայտարարեց, որ Կասիլյասին համարում է «Ռեալ»-ի պատմության մեջ լավագույն ավագներից մեկը.
«Կասիլյասը «Ռեալ»-ի պատմության մեջ լավագույն ավագներից մեկն է: Նա իսպանական ֆուտբոլի կենդանի լեգենդն է, ով ունի «մադրիդիզմի» բոլոր արժեքները:
Պերեսը նաև հերթական անգամ հերքեց, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է հեռանալ «Ռեալ»-ից ու գլխավորել ՊՍԺ-ն:






































