«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին խոսել է թիմի նորեկ Ֆերնանդո Տորեսի մասին.
« Ակումբի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին Տորեսի հետ հանդիպել է հինգշաբթի օրը: Տորեսը նրան շատ դուր եկավ: Նա հիանալի անձնավորություն է: Եթե նրա ֆուտբոլային որակները հավասար լինի մարդկային որակներին, ապա Տորեսը մեծ օգուտ կբերի «Միլան»-ին:
Մենք հիանալի ձեռքբերում ենք կատարել տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Սա այն խոսքերն են, որը ես ասել եմ Ինձագիին: Իսկ թե ինչի մասին ես չեմ ցանկանում խոսել, դա այն է, թե ինչ խնդիրներ ենք պատրաստվում լուծել մրցաշրջանի ընթացքում»-, ասել է Գալիանին:






































