Sunday, 14 06 2026
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ

Քոչարյանը «կպայթեցնի՞» համակարգը

Այն, որ Հայ ազգային կոնգրեսը, չնայած հասարակության մեջ ռադիկալ տրամադրվածությունների և նաև հանրահավաքների մասնակիցների շեշտակի աճին, չգնաց կտրուկ գործողությունների, կարող է խթան հանդիսանալ ներիշխանական նոր խմորումների համար:

Եվ այդ խմորումների գեներատորը կրկին կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը: Ընդ որում, այստեղ կարծես թե էական նշանակություն չունի, թե կա՞ արդյոք պայմանավորվածություն Կոնգրեսի ու իշխանության մարտավարությունների հարցում, թե՞ այդպիսի պայմանավորվածություն չկա: Սա այս դեպքում էական չէ: Էականն այս դեպքում այն է, որ առկա դասավորության որևէ զարգացման դեպքում նա հայտնվում է պարտվողի դերում:

Եթե Սերժ Սարգսյանը սկսել է զիջել Լևոն Տեր-Պետրոսյանին, և դա ի վերջո հանգեցնելու է սահուն իշխանափոխության, ապա բնական է, որ այստեղ տուժողը լինելու է Քոչարյանը, քանի որ նա մինչև այժմ հույս ունի, որ ինքն է լինելու Սերժ Սարգսյանի հերթական կամ արտահերթ փոխարինողը: Իսկ եթե Սերժ Սարգսյանը կարողանում է Կոնգրեսի հետ փոխզիջումների գնով պահպանել իշխանությունը, ապա այստեղ ևս տուժողը Ռոբերտ Քոչարյանն է, քանի որ այս դեպքում էլ նա կորցնում է Սերժ Սարգսյանի թուլացման հետևանքով իշխանության վերադառնալու հույսը:

Այսինքն` ակնհայտ է, որ Քոչարյանը հայտնվել է փակուղու մեջ, և նա դրանից դուրս գալու այլ ելք չունի, քան ներիշխանական նորանոր ինտրիգներ լարելը, քանի որ այլ դաշտերում Քոչարյանը մանևրելու հնարավորություններից կարծես թե իսպառ զուրկ է:

Պատահական չէ, որ այս օրերին մամուլում կրկին թափ են հավաքել տեղեկությունները Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև տարաձայնությունների մասին: Բանն այն է, որ եթե Կոնգրեսի ընդդիմախոսները օգտագործում են «շախմատային մարտավարությունը» որպես Կոնգրեսին իշխանության հետ գործարքի համար մեղադրելու փաստարկ, ապա Ռոբերտ Քոչարյանի համար էլ առկա իրավիճակը լավ հնարավորություն է Սերժ Սարգսյանին մեղադրելու այն բանում, որ նա չկարողացավ պահել իրավիճակն ու սկսեց զիջել ընդդիմությանը` սկիզբ դնելով Ազատության հրապարակի հանձնման գործընթացին:

Այսօր հրապարակն է հանձնում, վաղը իշխանությունը կհանձնի` կարող է թե ինքն իր համար մտածել, թե այդ միտքը իշխող համակարգին հուշել Ռոբերտ Քոչարյանը, դրանով համակարգը տրամադրելով Սերժ Սարգսյանի դեմ: Թերևս կասկած չկա, որ Քոչարյանը կփորձի այդ հանգամանքն օգտագործել ներիշխանական ճամբարում հակասություններ «պայթեցնելու» և դրանով Սերժ Սարգսյանի վրա ճնշում բանեցնելու համար: Դրանից կարելի է ենթադրել, որ առաջիկայում Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու կամ հարված հասցնել իշխանական համակարգում Քոչարյանի դիրքերին, կամ էլ նրան անվտանգության երաշխիքներ տալ, ինչն արդեն հարված կլինի իր իսկ դիրքերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում