ԱՄՆ արդյունաբերական արտադրության ընդհանուր ծավալը 2012 թ. նոյեմբերին աճել է 1,1 %-ով: Այս մասին նշված է դաշնային պահուստային համակարգի զեկույցում:
Վերլուծաբանները, ըստ Bloomberg-ի, կանխատեսել էին ընդամենը 0,3 % աճ:
Նոյեմբերի ցուցանիշը վերջին 2 տարվա ընթացքում համարվել է ամենաբարձրը:
Վերանայված տվյալների համաձայն՝ սեպտեմբերի համեմատությամբ հոկտեմբերին արդյունաբերական արտադրությունը 0,7 %-ով կրճատվել էր այն դեպքում, երբ ավելի վաղ նշվում էր 0,4 % կրճատման մասին:











































