Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը հրապարակել է 2013/14թթ մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ռեալ»-ի եկամուտը նախորդ մրցաշրջանում կազմել է 603.9 մլն եվրո: Այս թիվը 10.9%-ով գերազանցում է 2012/13թթ մրցաշրջանի ցուցանիշը:
Մադրիդյան ակումբի մաքուր եկամուտը կազմել է 38.5 մլն եվրո, իսկ պարտքը՝ 71.5 մլն, ինչը 21%-ով պակաս է դրան նախորդած մրցաշրջանի պարտքի չափից:










































