«Բաստիա»-ի դեմ խաղի ժամանակ Ֆրանսիայի ազգային հավաքականի ու Մարսելի «Օլիմպիկ»-ի կիսապաշտպան Մաթյե Վալբուենան հիանալի գոլ է խփել:
Այդ գոլը ֆրանսիացի ֆուտբոլասերներին հիշեցրել է 2001/2002 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Զինեդին Զիդանն այդ խաղում դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ, որի հետ էլ համեմատում են Վալբուենայի գոլը:










































