Ամերիկացի գիտնականները հանդիսատեսի զգացումներում տարբերություն չեն նկատել 3D և 2D ֆիլմերի դիտման ժամանակ: Այս մասին ասվում է գիտական PLoS ONE ամսագրում հրապարակված հոդվածում:
Հետազոտության ընթացքում կամավորներին առաջարկվել է նայել ֆիլմերից մի քանի հատվածներ ինչպես ավանդական ձևաչափով, այնպես էլ եռաչափ:
Դիտման ժամանակ գիտնականները հետևել են 408 ցուցիչների, այս թվում՝ սրտխփոցին և այլ ցուցանիշների: Նրանք նշել են, որ հույզերի մեջ տարբերություն չի եղել: Նրանք միևնույն կերպ են զգացել վախը, տխրությունը և այլ զգացումներ:











































