Ինչպես տեղեկացնում է պորտուգալական A Bola-ն, Պաուլո Ֆուտրեն կասկած չունի, որ Մադրիդի «Աթլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու պարագայում ստիպված է լինելու դիմագրավել նախկին թիմի երկրպագուների վերաբերմունքին:
«Եթե Ֆալկաոն համաձայնի տեղափոխվել «Ռեալ», չափազանց բարդ կլինի նրա համար ապրել Մադրիդում: Նրա ու նրա ընտանիքի կյանքը մղձավանջի կվերածվի Իսպանիայի մայրաքաղաքում»,- ասել է Ֆուտրեն:





































