Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ նախնական համաձայնություն է ստորագրվել Էստոնիայում ՆԱՏՕ-ի կիբերզորավարժարան ստեղծելու մասին՝ հայտնում է էստոնական Laane Elu պարբերականը:
«Էստոնիայում ՆԱՏՕ-ի կիբերզորավարժարանի ստեղծումը նշանակում է, որ Էստոնիայում կանցկացվեն կիբերզորավարժություններ, և կիրականացվի ՆԱՏՕ-ի կիբերանվտանգության մասնագետների ուսուցում: Դա կմեծացնի Էստոնիայում ՆԱՏՕ-ի ներկայությունը»,- հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Սվեն Միքսերը:
Կիբերզորավարժարանը կգտնվի Տալլինում: Այն կլինի վիրտուալ միջավայր, որտեղ կանցկացվի ինչպես խմբային, այնպես էլ անհատական ուսուցում:








































