Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան գոհ է, որ խաղադաշտ է դուրս եկել Ֆրանսիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպմանը: Վիսենտե դել Բոսկեի սաները 0:1 հաշվով զիջել են արտագնա խաղում:
«Կարծում եմ` մեր թիմը գերազանց ֆուտբոլ ցուցադրեց: Ափսոս, որ արդյունքն այդպիսին էր: Իսկ այն, որ ես խաղադաշտ դուրս եկա մեկնարկային կազմում, հույս է ներշնչում»,-AS-ը մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահի խոսքերը:
Հիշեցնենք` «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում Իսպանիայի հավաքականը սեպտեմբերի 8-ին հանդիպում կանցկացնի Մակեդոնիայի ընտրանու դեմ:






































