Իսպանիայի ազգային հավաքականի ու կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին խոսել է թիմակից Անդրես Ինյեստայի՝ «Ոսկե գնդակ» մրցանակն ստանալու հնարավորության մասին:
«Կարծում եմ՝ Ինյեստան արժանի է «Ոսկե գնդակ»-ին: Նա գերազանց մրցաշրջան է անցկացրել՝ դառնալով լավագույնը «Եվրո-2012»-ում: Անդրեսը հիասքանչ ժամանակակից ֆուտբոլիստ է: Նա արժանի է այդ մրցանակին»,- ասել է Չավին:
Հիշեցնենք, որ Ինյեստան այդ մրցանակի համար պայքարում է Մեսսիի ու Ռոնալդուի հետ:







































