Քաղաքային իշխանությունները մկների և ճանճերի պատճառով փակել են Նյու Յորքի հնագույն պիցցերիաներից մեկը, որը գտնվում է Մանհեթենում: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Քաղաքի առողջապահության դեպարտամենտի տվյալներով` John’s պիցցերիայում սննդի պատրաստման և օգտագործման համար ոչ պատշաճ պայմաններ են ստեղծվել, ինչը վտանգել է հաճախորդների առողջությունը:
Ստուգման արդյունքում պիցցերիայի շենքերում հայտնաբերվել են կեղտոտ տարածքներ, տարատեսակ ճանճեր և մկների առկայության հետքեր: Բացի դրանից` ռեստորանում ստեղծվել են բարենպաստ պայմաններ մակաբույծների համար:Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 25 խախտում:
Հաստատության աշխատողները խոստացել են վերականգնել դրանք և վերաբացել:
John’s պիցցերիան բացվել է 1929-ին և քաղաքի հնագույն հաստատություններից է, որտեղ պիցցան պատրաստում են հատուկ վառարաններում ածխի վրա:












































