Հետաքննությունը կասեցրել է Տուլայի մարզի Բոգորոդիցկի շրջանի ձեռնարկատեր Գեղամ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը` վերջինիս գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Այս մասին հաղորդում է Tulapressa-ն՝ վկայակոչելով Տուլայի մարզի դատախազության մամլո ծառայությունը:
ՌԴ քրեական ընթացակարգային օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն` Սարգսյանը չի ձերբակալվել, նրա դեմ մեղադրանքներ չեն ներկայացվել, խափանման միջոց չի ընտրվել: Տուլայի մարզի դատախազությունը ստուգել է քրեական գործը դադարեցնելու որոշման օրինականությունը և ընթացակարգային որոշումը չեղյալ հայտարարելու հիմք չի հաստատել:
Հիշեցնենք, որ 2012թ. ապրիլի 7-ին Գեղամյանի տան վրա ավազակային հարձակում էր կատարվել: Զինված չորս անձինք ներխուժելով Սարգսյանի տուն` սկսել էին հարվածել տանտիրոջը, նրա կնոջը և չորս մանկահասակ երեխաներին: Իր և ընտանիքի անդամների կյանքը պաշտպանելու համար Գեղամ Սարգսյանը խոհանոցի դանակով մահացու հարվածներ էր հասցրել հանցագործներից երեքին, իսկ չորրորդին հաջողվել էր փախուստի դիմել: