Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի` վերջերս արտահայտած կարծիքը:
Պորտուգալացի ֆուտբոլիստը այնքան էլ գոհ չէ «արքայական ակումբ»-ի վարած տրանսֆերային քաղաքականությունից և հայտարարել էր, որ այլ կերպ կգործեր տրանսֆերային շուկայում:
«Եթե ես գնեմ Ռադամել Ֆալկաոյի իրավունքները, ապա «Ռեալ»-ի նախագահ պետք է նշանակեմ Ժորժե Մենդեշին»,- ասել է Պերեսը:
Նշենք, որ Մենդեշը Ռոնալդուի և Ֆալկաոյի գործակալն է: Ավելի վաղ կոլումբիացի ֆուտբոլիստի հայրը` Ռադամել Գարսիան հայտարարել է, որ իսպանական գրանդը ցանկանում էր նվեր ստանալ իր որդու տրանսֆերը:






































