Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել ԱՄՆ-ի 2014թ. բաց առաջնության կիսաեզրափակիչ:
Աշխարհի առաջին ռակետից ավելի քան 3.5 ժամ է պահանջվել բրիտանացի Էնդի Մարեյի նկատմամբ առավելության հասնելու համար: Նովակը մրցակցին հաղթել է 7:6(1), 6:7(1), 6:2, 6:4 հաշվով:
Ջոկովիչի մրցակիցը կիսաեզրափակչում կլինի ճապոնացի թենիսիստ Կեյ Նիսիկորին:








































