Բեռլինյան կինոփառատոնի կայքում հրապարակվել է հիմնական մրցութային ծրագրի առաջին մասնակից ֆիլմերի ցուցակը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նախնական ցուցակում 5 ֆիլմ է ընդգրկված՝ Սեբաստիան Լելիոյի «Գլորիան», Հոն Սան Սուի «Ոչ ոքի դուստր չհանդիսացող Հևոնը», Ուլրիխ Զայդլի «Դրախտ. հույս», Կալինա Նետցերի «Մանկական դիրք» և Գաս Վան Սենթի «Ավետյաց երկիր» ֆիլմերը:
Նաև հայտնի է դարձել, որ Բեռլինալեի շրջանակում տեղի կունենա քարանձավային մարդկանց մասին «Քրուդների ընտանիքը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Այն նկարահանել է DreamWorks Animation ստուդիան: Մուլտֆիլմը փառատոնում կներկայացվի արտամրցութային կարգով:
Բեռլինի միջազգային 63-րդ կինոփառատոնը կանցկացվի 2013-ի փետրվարի 7-17-ը:









































