Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի գլխավոր պետական սանիտար Գենադի Օնիշչենկոն հայտարարել է, որ հատուկ խոչընդոտներ չկան ռուսական շուկայում վրացական գինիների ու հանքային ջրի վաճառքի համար.
«Ինչպիսի՞ արհեստական խոչընդոտներ: Մատակարարումների վերականգնման համար փաստաղթղթեր ստացվել են գրեթե 30 վրացական ձեռնարկություններից: Մենք պատրաստ ենք այստեղ հանդիպել վրացական ձեռնարկատերերի հետ, սակայն մեզ անհրաժեշտ է անպայմանորեն տեղում տեսնել արտադրությունը:
Եթե մեզ գոհացնի ամեն ինչ, ապա կառաջարկենք գրանցել նրանց: Եթե ամեն ինչ լինի նորմալ լինի, կսկսվեն մատակարարումները, կվերահսկենք խմբաքանակը: Մատակարարումները չեն վերսկսվի մինչև տարեվերջ: Դա ակնհայտ է: Արդեն շատ քիչ ժամանակ է մնացել: Կարծես թե դա տեղի կունենա նոր տարում»:










































