Թուրքիայում գիտական հովիտը կունենա 3 մլն քառակուսի մետր տարածությամբ մակերես, որը հավասարազոր է 420 ֆուտբոլի խաղադաշտերի տարածքին: Ամերիկյան Սիլիկոնե հովտի նմանատիպը կստեղծվի մինչև 2023 թվականը երկրի զարգացման ծրագրի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Հովտում տեխնիկական համալիրների և անձնակազմի կացարանի հետ մեկտեղ կկառուցվեն նաև դպրոցներ, հիվանդանոցներ, մարզասարքեր, բանկեր և սոցիալ-մշակութային օբյեկտներ: Նախատեսվում է, որ այստեղ կաշխատեն մոտ 150 հազար գիտական և տեխնիկական մասնագետներ:
Կառուցումը կավարտվի 2015-ի վերջին:










































