Անգլիական «Արսենալ»-ի նորեկ Դանի Ուելբեկը կարծում է, որ ճիշտ է վարվել իր ապագայի հարցում.
«Ես, իրոք, կարծում եմ, որ «Արսենալ» տեղափոխությունը ճիշտ որոշում էր: Նախորդ մրցաշրջանում ակումբը հաղթել է Անգլիայի Գավաթի խաղարկությունում, իսկ հիմա ժամանակն է, որ մենք նվաճենք Պրեմիեր Լիգայի հաղթողի կոչումը: Ես մեկ անգամ արդեն դարձել եմ Անգլիայի առաջնության հաղթող և նորից եմ ցանկանում ապրել երջանկության այդ պահերը»-, ասել է Ուելբեկը:
Նշենք, որ անգլիացի հարձակվողը «Արսենալ» է տեղափոխվել տրանսֆերային պատուհանի վերջին օրը:










































