Լեհաստանի բնակիչը դեմքի այրվածքներ է ստացել. նա շփոթվել է և հեռախոսը վերցնելու փոխարեն` էլեկտրականությանը միացած արդուկով է պատասխանել հեռախոսազանգին: Այս մասին հայտնում է լեհական Fakt պարբերականը:
Աղբյուրի տվյալներով՝ 32-ամյա Տոմաշ Պաչկովսկու դեմքը վիրակապված է, այրվածքը նա բուժում է բժշկի նշանակած քսուքով:
Պաչկովսկու խոսքով՝ ինքն այրվածք է ստացել այն օրը, երբ կնոջ խնդրանքով զբաղվել է տնային գործերով: Նախաճաշից հետո նա որոշել է սպիտակեղենը արդուկել, միացրել է հեռուստացույցը, որով բռնցքամարտի հանդիպում էր ցուցադրվում, գարեջուր բացել և անցել տնային գործերի:
Երբ հեռախոսը զանգել է, նա բռնցկամարտով տարված` արդուկը դրել է ականջին: Տղամարդը փորձել է այրված հատվածը հովացնել սառը ջրով, որից հետո է միայն դիմել բուժօգնության: