Պարզելու համար, թե ում էին վերաբերում Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերը «Սելտա»-ի դեմ խաղից հետո, իսպանական Marca պարբերականը հարցում է կատարել երկրպագուների շրջանում:
Հիշեցնենք, որ նշված խաղում պարտություն կրելուց հետո պորտուգալացի մասնագետը հայտարարել է, որ իր սաներից մեկը չի ցանկացել խաղալ, և հավելել, որ լուրջ զրույց կունենա նրա հետ:
Հարցման արդյունքում պարզվել է, որ 62.2% երկրպագուների կարծիքով` Մոուրինյոն նկատի ուներ Անխել դի Մարիային: 19.3%-ը կարծում են, որ խոսքը հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին էր: Հիշատակված մյուս ֆուտբոլիստները զգալի զիջում էին այս երկուսին:





































