Շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը մասնակցում է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող գերմրցաշարին` Սինքֆիլդի գավաթին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 6-րդ տուրում Արոնյանը միավորը կիսեց Նակամուրայի հետ ու 2 միավորով ամերիկացի գրոսմայստերի հետ կիսում է վերջին տեղը: 6 հնարավորից նույնքան միավորով աղյուսակը գլխավորում է Կարուանան: Իտալացին ֆանտաստիկ է այս մրցաշարում:
2700Chess.com-ը ներկայացրել է ընթացիկ վարկանիշները: Կարուանան շրջանցել է Արոնյանին և երկրորդ տեղում է՝ իր ակտիվում ունենալով 2830.6 միավորով: Նա իր միավորների պաշարին ավելացրել է 29.6 միավոր:
Կարլսենի հետ միավորների տարբերությունը կազմում է 31.8 միավոր: Ընթացիկ վարկանիշների առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Մագնուս Կարլսեն – 2862.4 (-7.6) միավոր
2. Ֆաբիանո Կարուանա – 2830.6 (+29.6)
3. Լևոն Արոնյան – 2793.3 (-10.7)
4. Ալեքսանդր Գրիշչուկ – 2789.0 (0)
5. Վիշվանաթան Անանդ – 2785.0 (0)
6. Վեսելին Տոպալով – 2781.8 (-2.2)
7. Սերգեյ Կարյակին – 2777.0 (0)
8. Հիկարու Նակամուրա – 2773.5 (-8.5)
9. Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 2767.4 (-0.6)
10. Շահրիար Մամեդյարով – 2760.4 (+4.4)









































