Մարտի 24-ին՝ ժամը 13.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, Շահսուվարյան փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել 49-ամյա Անդրանիկ Մ.-ին և 41-ամյա Վիգեն Պ.-ին: Անդրանիկ Մ.-ի մոտ հայտնաբերվել է 1,5 գ, իսկ Վիգեն Պ.-ի մոտ` 2 գ ափիոնանման զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: