Վենետիկի 71-րդ կինոփառատոնում երկուշաբթի կայացել է «Օլիվ Կիտրիջ» հեռուստասերիալի պրեմիերան:
Ամենահին կինոփառատոներից մեկը իր պրակտիկայում առաջին անգամ է դիմում նման քայլի, թեև հեռուստատեսային արտադրանքի պրեմիերաներն առաջատար կինոֆորումներում նորություն չեն:
4 սերիաները, յուրաքանչյուրը 55-ական րոպե, նկարահանել է ամերիկացի ռեժիսոր Լիզա Խոլոդենկոն, որը ճանաչում ձեռք բերեց «Երեխաները կարգին են» ֆիլմով:
Սերիալի հիմքում Էլիզաբեթ Ստրաուտի վեպն է, որն արժանացել էր Պուլիտցերյան մրցանակի:
Գլխավոր դերում խաղացել է դերասանուհի Ֆրենսիս Մակդորմանդը: Ամերիկայի ու Եվրոպայի էկրաններ այն պետք է դուրս գա մյուս սեզոնին:












































