Friday, 12 06 2026
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում

Թուրք պետնախարարի ինքնախոստովանությունը. Լիբիան չենք թողնի եվրոպական քադաֆիներին

Թուրքական Hürriyet թերթի հաղորդմամբ, պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը, մասնակցելով «Արդարություն ու զարգացում» կուսակցության Աքսարայի նահանգային կառույցի կողմից կազմակերպված խորհրդաժողովին, անդրադարձել է լիբիական ճգնաժամին.

«Մենք մեր եղբայրական լիբիական ժողովրդի բնական հարստություններին տիրացող երկրներից չենք: Փոխարենը, մենք հանդիսանում ենք լիբիական ժողովրդին օգնության ձեռք մեկնող երկրներից մեկը: Մենք պատրաստվում ենք մարդասիրական օգնություն ուղարկել լիբիական ժողովրդին: Անհրաժեշտության դեպքում մենք Լիբիայում կհիմնենք մարդասիրական միջանցքներ:

Լիբիացի մեր եղբայրները կարիք ունեն սննդի, ջրի, դեղամիջոցների, և մենք նրանց երբեք չենք թողնի միջազգային կառույցների որոշմանը չսպասած և Լիբիայի վրա հարձակում գործած եվրոպական քադաֆիներին»:

Բաղըշը նաև խոսել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունից. «Շուրջ 50 տարի է, ինչ Թուրքիան կանգնած է ԵՄ-ի դարպասների առջև: ԵՄ-ը չպետք է աչք փակի նրա վրա, թե այդ ընթացքում Թուրքիան ինչքան առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ոլորտում: Այդ ընթացքում Թուրքիան բոլոր ոլորտներում է վիթխարի թռիչք գործել:

Եթե այն ժամանակ մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամուտը կազմում էր 400 դոլար, ապա այսօր այդ ցուցանիշը հասել է 11.000 դոլարի: Այն ժամանակ մենք ունեինք ընդամենը 14 համալսարան, մինչդեռ այսօր համալսարաններ ունեն բոլոր 81 նահանգները, ընդհանուր առմամբ՝ 165 համալսարան: Եթե այն ժամանակ զբոսաշրջությունից ստացված եկամուտները գնահատվում էին 9 միլիոն դոլար, ապա այժմ հասել է 30 միլիարդ դոլարի:

Այն ժամանակ թուրքերի ամենամեծ հույսը Գերմանիան էր, մինչդեռ այսօր Գերմանիան գրավում է միայն թուրք ֆուտբոլիստներին, կինոռեժիսորներին, փաստաբաններին ու ինժեներներին»:

Հիշեցնենք, որ, երբ 2010 թվականի հոկտեմբերի 3-ին լրացավ իր անդամակցության շուրջ Թուրքիայի հետ ԵՄ-ի բանակցություններ սկսելու հնգամյակը, Բաղըշը հայտարարեց. «Մեր ժողովուրդն ականատես է լինում երկակի ստանդարտների կիրառման: Թուրքիայի ու ԵՄ-ի միջև գործող վիզային ռեժիմը Թուրքիան մեկուսացնում է ԵՄ-ից: Չնայած դրան` Թուրքիան այսօր էլ նույն խանդավառությամբ ու նպատակամղվածությամբ շարունակում է ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը, սակայն կան այնպիսիները, որոնք ստուգում են Թուրքիայի համբերությունը:

Մեր եվրոպական գործընկերները ստիպված են որևէ որոշում կայացնել: Ինչպես նշում է մեր վարչապետը, Թուրքիան այն երկիրը չէ, որին կարելի է կանգնեցնել շեմին: Թուրքիան աղքատ մուսուլմանական երկիր չէ. Թուրքիայում մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամտի մակարդակը ԵՄ-ի անդամ որոշ երկրներից էլ բարձր է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում