Samsung ընկերության ռազմավարական հարցերով գլխավոր տնօրեն Էն Սոնը հայտարարել է, որ օգտվում է Apple-ի սարքավորումներից, որը Samsung-ի գլխավոր մրցակիցն է բջջային հեռախոսների շուկայում: Այս մասին նա հայտարարել է MIT Technology Review-ին տված հարցազրույցում:
Սոնն ասել է, որ ինքն ունի Mac համակարգիչ, iPad պլանշետ, iPhone սմարթֆոն, որոնք թողարկում է Apple-ը և Samsung-ի Galaxy սմարթֆոն: Նա հստակեցրել է, որ Apple-ի տեխնիկայից օգտվում է տանը, իսկ Samsung-ի տեխնիկայից` աշխատավայրում:
Թոփ-մենեջերը նշել է, որ տեխնիկական բնութագրերով Samsung-ի սարքավորումները գերազանցում են Apple-ին: Իսկ Թիմ Կուկի ընկերության ուժեղ կողմը «էկոհամակարգն է», օրինակ iCloud համակարգը:
Սոնի խնդիրն է ընդլայնել Smsung-ի ներկայությունը Հարավային Կորեայի սահմաններից դուրս:
Samsung-ը բջջային հեռախոս արտադրող աշխարհի խոշորագույն ընկերությունն է: 2012 թ. ընկերությունը վաճառել է 97.9 միլիոն հեռախոս։









































