Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, խոսելով արգենտինացի թենիսիստ Խուան-Մարտին դել Պոտրոյի մասին, վստահություն է հայտնել, որ հարավամերիկացին ի զորու է դառնալ աշխարհի առաջին ռակետ:
«Խուան-Մարտինն արդեն իսկ ընդգրկվում է աշխարհի լավագույնների շարքում: Նրան այս պահին անհրաժեշտ է շարունակել լավ մարզվել ու չշեղվել ճանապարհից: Նա աշխարհի չորրորդ ռակետն էր, հիմա՝ յոթերորդը. սա նշանակում է, որ կարող է լինել նաև առաջինը»,- արգենտինական մամուլը փոխանցում է Ֆեդերերի խոսքերը:








































