«Ֆերարի»-ի իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն իր սիրելիի՝ ռուս մոդել Դարիա Կապուստինայի ծննդյան տարեդարձը շնորհավորել է ռուսերեն:
Մարզիկը Twitter-ի իր էջում մասնավորապես գրել է. «Շնորհավոր ծնունդդ, Դո´րի: Մաղթում եմ՝ օրդ լինի ուրախությամբ լեցուն, որին դու արժանի ես: Արժանի ես, քանի որ լավագույնն ես աշխարհում»:
Դարիան այսպես է պատասխանել. «Շնորհակալ եմ, սիրելի´ս: Կարևորագույնն այն է, որ այս օրը միասին անցկացնենք»: