Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան ռասիզմի դեմ պայքարի նոր ծրագիր է մշակել, որը կազմված է 92 կետից: Daily Mail-ի տեղեկացմամբ՝ մարզիչների և մրցավարների 10 տոկոսը պետք է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ լինեն: Միևնույն ժամանակ, կխրախուսվի ասիական ծագում ունեցող երեխաների՝ ֆուտբոլով զբաղվելը:
Կստեղծվի թեժ գիծ, որին զանգահարելով` խաղացողները և երկրպագուները կկարողանան տեղեկություններ հայտնել ռասիզմի դրսևորումների մասին: Ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է օգտագործել նորագույն տեսա և ձայնատեխնոլոգիաները խաղադաշտում ռասիզմի դրսևորումները վերահսկելու համար:
Սպասվում է նաև, որ ակումբները համաձայնագիր կստորագրեն հոմոֆոբիայի և տրանսոֆոբիայի դեմ:







































