Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆինանսական գծով փոխնախագահ Խավիեր Ֆաուսը պաշտպանել է ակումբի՝ Qatar Foundation-ի հետ կնքած համաձայնագրի ժամկետը երկարաձգելու նախագիծը:
«Բազմաթիվ հարուստ հովանավորներ երազում են համագործակցել հանրահայտ ակումբների հետ: Ֆուտբոլում մեծ ներդրումներ են կատարում «Էթիհադ», «Էմիրեյթս», «Քաթար Էյրվեյս», «Բվին» ընկերությունները: Կարծում եմ՝ ավելի լավ է համագործակցել ավիաընկերության, քան բուքմեյքերական գործակալության հետ»,- նշել է Ֆաուսը:









































