Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզչական շտաբը նախատեսում է երկարաձգել թիմի պաշտպան Սուբոտիչի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը:
«Նևեն Սուբոտիչն ընթացիկ մրցաշրջանում դորտմունդցիների կազմում այնպիսի խաղ է ցուցադրում, որ ոգեշնչում է «Բորուսիա»-ի ղեկավարությանը` իր պայմանագիրը երկարաձգելու մինչև 2016 թվականը:
Մենք չենք կասկածում, որ Սուբոտիչն առաջիկայում ևս հիանալի խաղ կցուցադրի»,- գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ նշել է «Բորուսիա»-ի մենեջեր Միխայել Ցորկը:
Ընթացիկ մրցաշրջանում սերբ ֆուտբոլիստը 14 հանդիպում է անցկացրել Գերմանիայի չեմպիոնների կազմում:









































