Գերմանիայի Բունդեսլիգայի 2-րդ տուրում Մյունխենի «Բավարիա»-ն արտագնա խաղում չկարողացավ կոտրել Գելզենկիրխենի «Շալկե»-ի դիմադրությունը:
Արդեն 10-րդ րոպեին մյունխենյան ակումբի նորեկ Ռոբերտ Լևանդովսկին բացեց հանդիպման հաշիվը: 62-րդ րոպեին Բենեդիկտ Հյովեդեսը խփեց պատասխան գոլը: 1:1 հաշիվը պահպանվեց մինչև հանդիպման ավարտը:
«Շալկե» – «Բավարիա»` 1:1
0:1 Լևանդովսկի (10’), 1:1 Հյովեդես (62’)





































